About

160321Տղամարդու իմ տեսակը չեն սիրում, բայց տղամարդու իմ տեսակին նախանձում են:

Տղամարդու իմ տեսակը գնահատում ու սիրում է կանանց, բայց չի կապնվում նրանց:

Տղամարդու իմ տեսակը ապրում է այս կյնաքը, ոչ թե գոյատևում այս կյանքում:

Տղամարդու իմ տեսակը աշխարհն է հարմարեցնում իրեն, ոչ թե հարմարվում է իրականությանը:

Ես երիտասարդ եմ, ես աղքատ չեմ, ես կրթված եմ, ցինիկ եմ ու բարձր ինքնագնահատական ունեմ, ես սիրում եմ կանանց ու գիտեմ, թե ինչպես անել, որ նրանք ինձ ուզենան ու դա իմ կյանքի այս փուլի հիմնական իմաստն է:

Ես չեմ փնտրում կին, ես չեմ փնտրում ընկերուհի, ես չեմ փնտրում էմոցիոնալ լուրջ կապվածություն: Ինձ հետաքրքիր են ոչ հարատև հարաբերությունները, գեղեցիկ կանայք ու լավ սեքսը, սակայն ոչ թե պարզունակ ու կենդանական բնազդի առումն է հաճույք պատճառում, այլ պրոցեսսը:

Եթե դու հույս ունես այստեղ pick up-ի դասեր կարդել, կհիսթափեցնեմ… Ես ոչ մեկին սովորեցնելու նպատակ չունեմ, ոչ մի օրիգինալ տեսություններ չեմ ներկայացնելու ու մեծ հաշվով՝ թքած ունեմ, թե ով՝ ինչու համար է սա կարդում: Սովորեցնելու բան էլ չկա, որովհետև իմ այս կենսակերպին ավելի շատ նպաստում են բնածին բարետեսությունս, զարգացած անհատականությունս և որ պակաս կարևոր չէ՝ միշտ լի դրամապանակս:

Ես ուզում եմ, որ ինձ նախանձեն, թեկուզ ատեն, իսկ ձեր սերը ինձ պետք չի… եթե իհարկե դուք բարետես կին չեք ու եթե իհարկե դուք լուրջ հարաբերություններ չեք փնտրում:

Հ.Գ. Կյանքը մի անգամ ես ապրում, իսկ երիտասարդությունն՝ ավելի կարճ:

4 comments on “About

Leave a comment